Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  Գլխավոր Տեսահոլովակներ Երգեր Քվեարկություն TOP 10 Լուսանկարներ Սպորտ Կապ
Երգիչ Նորո. Հայ  աստղերի կյանքից
2013-03-01 14:34:45
Կարդացել են 336
Հայ երգիչ Նորոյի և հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանի զուգերգի մասին լուրերն արդեն վաղուց են շրջում։ Զրույցի ընթացքում պարզեցինք նաև  ԱՄՆ-ում հայ աստղերի կյանքի մասին…


Նորո, չեք ասի, ի՞նչն է ստիպում հայ երգիչներին լքել Հայրենիքն ու մեկնել ԱՄՆ՝ ռեստորանում երգելու։

Չգիտեմ՝ ինչպես մյուսներին, բայց ինձ ոչինչ չէր ստիպում տեղափոխվել Ամերիկա։ Ես այստեղ եկա շատ կարճ ժամանակով, սակայն այդպես էլ մնացի անձնական հանգամանքների բերումով։ Բայց շատ եմ կարոտում երկիրս, ազգականներիս, և  այն ամենը, ինչ կապված է Հայրենիքիս հետ։

Աշխատում եք  " Bouvardia " ռեստորանում, որտեղ բեմում ձեր «գործընկերն» է էպատաժային հայ երգչուհի Շպրոտը։ Ինչպիսի՞ն է նա կյանքում։

Շատ ընկերասեր ու նուրբ։ Իսկ բեմում՝ ազատ, ինչը սկզբունքորեն շատ կարևոր է արտիստի համար։ Դրանից բացի, մենք աշխատում ենք Միստր Х-ի և  հրաշալի հայ երգչուհի Նոնայի հետ, ով դեռ կզարմացնի իր ձայնով։ Նրանք նույնպես տեղափոխվել են Հայաստանից։

Ինչի՞ վրա եք այսօր աշխատում։

Իմ սկավառակի։ Բոլոր երգերն արդեն ձայնագրված են, այժմ մասթերինգ ենք անում " LG records"-ում։ Այնպես որ՝ սպասեք։ Ես զուգերգ եմ ձայնագրել Լիլիթ Հովհաննիսյանի հետ, երգը կլինի իմ սկավառակում։ Եվ  մեծ անակնկալ եմ խոստանում, որը կլինի շատ շուտով. ամերիկացի մեգաաստղի հետ համատեղ ստեղծագործություն։ Նա ադեն համաձայնվել է, մնացել է կարգավորել ֆինանսական հարցերը։

Իսկ Ձեր ու Շուշան Պետրոսյանի զուգերգի մասին լուրերն անհի՞մն են։

Մենք ձայնագրել ենք երգ, նկարահանել ենք հոլովակ։ Այժմ մոնտաժում ենք։ Շուտով կհայտնվի էկրանին։

Եվ  այդ ժամանակ Հայրենիք կվերադառնա՞ք։

Ես իսկապես շատ եմ կարոտել Հայերնիքս։

Կվերադառնա՞ք։

Երբ Հայաստանում ես ապրում, շրջապատում շատ բան չի գնահատվում։ Սակայն երբ հեռու ես, գիտակցում ես, որ միայն Հայրենիքում կարող ես լիարժեք մարդ զգալ։ Եվ  միայն դա կարելի է անվանել Հայրենիքի կարոտ։ Չնայած, որ որոշ ժամանակ ստիպված եմ ապրել ԱՄՆ-ում, անպայման տուն՝ Հայաստան, կվերադառնամ։



Աղբյուրը՝ news.am
Նյութը՝  Մ.Կ
  Bookmark and Share
 
Գլխավոր   Տեսահոլովակներ   Երգեր   Քվեարկություն   TOP 10   Լուսանկարներ   Սպորտ   Կապ  




Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը armtop.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
“Individum marketing group” LTD
Հեռ՝ +374 (77) 54 20 02
Էլ. փոստ` armtop@list.ru
Website created by Alteza Studio LLC