Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

  Գլխավոր Տեսահոլովակներ Երգեր Քվեարկություն TOP 10 Լուսանկարներ Սպորտ Կապ
 Ռուբեն Ջաղինյան.    Հանրային հեռուստաընկերության խորհրդի նոր անդամը
2013-03-01 16:58:31
Կարդացել են 219
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին և Աստղիկ Շամսի Ավետիսյանին:

Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյան

(Կենսագրական համառոտ տվյալներ)

Ծնվել է 1969 թվականի ապրիլի 28-ին, Երևանում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): 1994թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

1991 թվականից մինչ նշանակումը եղել է «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը,

2005-2009թթ.- «Երևան» ամսագրի նախագծի ղեկավար,

2005թ.-ից` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի (IATR /ՌԴ/ ) ակադեմիկոս,

2006թ.-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ,

2006 - 2011թթ.- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավար,

Աշխատանքային գործունեության ընթացքում հանդես է եկել որպես մի շարք նախագծերի և հեռուստատեսային ֆիլմաշարերի հեղինակ և պրոդյուսեր.

    USAID, UNICEF, UNESCO, «Save the children» և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված սոցիալական նախագծերի,
    Ռուսաստանի Դաշնության մի շարք հեռուստաընկերությունների (ОРТ, РТР, СТС ) հետ համատեղ նախագծերի,
    միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած երաժշտական նախագծերի /(«Երևան- տրանզիտ» (2006-2009), «Հայկական ջազ- 70»` Ջազի տարվա շրջանակներում (2008)/,
    փաստավավերագրական ֆիլմերի /«Քանի դեռ կամ» (2000), «Հրաշագործի աշունը» (2008), «Մի լուսանկարի պատմություն» (2009), «Արվեստակիրներ» - 24 վավերագրական կինոնկարներից բաղկացած ֆիլմաշար հայ ազգային մշակույթում նշանակալի ներդրում ունեցող անհատների մասին (2009-2012) և այլն/
    լայնածավալ միջոցառումների / «Հատուկ նշանակության երգեր»` նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007), «Էրեբունի-Երևան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007, 2009, 2010, 2012) և այլն/
    թատերական բեմադրությունների / բալետ «Սպարտակ» (2009)- բեմադրությունը` Յուրի Գրիգորովիչի (ՌԴ), օպերա «Աիդա» (2010) - բեմադրությունը` Մարիո Կոռադիի (Իտալիա) /

1991-1994թթ.` ՈւՀԱ (1992-ին և 1994-ին բարձրագույն լիգայի չեմպիոն` Երևանի բժշկական ինստիտուտի թիմի կազմում):

Պարգևներ

2007թ. - «Գարեգին Նժդեհ» մեդալ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար:

2008թ.- Մովսես Խորենացու մեդալ` հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար:

2008թ. - ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ` հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության (Armenian Jazz 70) կազմակերպման համար:

2009թ. – ՀՀ Նախագահի մրցանակ՝ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու դուստր:



Աղբյուրը՝ slaq.am
  Bookmark and Share
 
Գլխավոր   Տեսահոլովակներ   Երգեր   Քվեարկություն   TOP 10   Լուսանկարներ   Սպորտ   Կապ  




Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը armtop.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
“Individum marketing group” LTD
Հեռ՝ +374 (77) 54 20 02
Էլ. փոստ` armtop@list.ru
Website created by Alteza Studio LLC